ԱՄՆ-ում Ինդիանապոլիսի մանկական թանգարանը հավաքել է փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի հավաքածուից երեք իր: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես նշվում է, այս որոշումը կապված է «Լքելով Նևերլենդը» աղմկահարույց փաստագրական ֆիլմի հետ, որում աստղին մեղադրում են մանկապղծության մեջ:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ նա ցանկանում է, որ ցուցանմուշները պատմեն բարձր սկզբունքներով մարդկանց մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատի են տվել Ֆրանսիայում սկանդալային ֆիլմի հերոսներին: