Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներն ավերել են Շառլ Ազնավուրի սիրելի Le Fouquet’s ռեստորանը

Նախօրեին Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամների հերթական զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ավերել են հռչակավոր Le Fouquet’s ռեստորանը, որը համարվում էր ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրելի վայրերից մեկը Փարիզում։

Ինչպես հաղորդում է Figaro պարբերականը, նախօրեին փողոց դուրս եկած ակտիվիստները լուրջ վնաս են հասցրել Ելիսեյան դաշտերի տարածքում գտնվող մի շարք էլիտար խանութների, ինչպես նաև այրող նյութով շիշ են նետել Le Fouquet’s ռեստորանի ուղղությամբ։ Ռեստորանների պատուհաներրի վրա եղած ճաղավանդակները չեն փրկել իրավիճակն ու հարձակման հետևանքով գրեթե ամբողջովին այրվելէ ռեստորանի վերանդան։

Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներ։ Նշվում է, որ Le Fouquet’s հաճախ էր այցելում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Ավելին՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սարկոզին հենց այստեղ էր տոնել իր հաղթանակը։