Մարինկա Խաչատրյանն ու նշանածը բաժանվել են

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը գեղեցիկ գարնանային լուսանկարներ էր հրապարակել ու շնորհավորել հետևորդներին՝ գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ողջ օրվա ընթացքում Մարինկան նշանածի՝ Հրաչի հետ ոչ մի հրապարակում չարեց ու անգան ցույց չտվեց, թե ինչ նվերներ է ստացել։ Սա իհարկե տարօրինակ էր Ինստագրամում ակտիվ, նշանված ու սիրված բլոգերի կողմից և Boomnews.am-ը որոշեց հասկանալ պատճառները։ Իսկ, այն ինչ պարզվեց, շատ տխուր էր։ Պարզվում է՝ Մարինկան ու Հրաչը դադարել են հետևել իրար Ինստագրամում։ Նրանք հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը՝ անգամ նշանադրության ու ամանորյա գեղեցիկ ֆոտոշարքը։

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=48968&l=am