Փեսացուն հյուրերի ներկայությամբ հարվածել է հարսնացուին՝ անմեղ կատակի համար

Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում ցնցող միջադեպ է տեղի ունեցել։ Փեսացուն անմեղ կատակի համար հյուրերի աչքի առջեւ ապտակել է հարսնացուին՝ հայտնում է Daily Mail-ը։

Աղջիկը որոշել է, որ ծիծաղելի կլինի, եթե ամուսնու բերանին մի կտոր տորթ մոտեցնի, բայց անմիջապես հետ քաշի եւ ինքը ուտի։ Սակայն ոչ մեկի համար էլ ծիծաղելի չի եղել, երբ դրա հետեւանքով փոսացուն ապտակել է նրան։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ աղջիկը վայր է ընկել։

Հյուրերն, իհարկե, ցնցվել են այդ արարքից։ Հարսնացուի համար եւս դա շատ անսպասելի է եղել։ Նա ձեռքով բռնել է դեմքը եւ հազիվ զսպել արցունքները։