15 մլն դրամ՝ Դավիթ Պետրոսյանին մերկ աղբամանը գցելու համար

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Պետրոսյանը իր էջում գրառում է կատարել՝ խոստանալով 15 մլն դրամ նրան, ով կմերկացնի և կնետի աղբամանը «Ռեստարտ» խմբի համակարգող Դավիթ Պետրոսյանին… Թերևս ոստիկանության ու «նոր Հայաստանի» արդարադատության վրա այլևս հույս չեն դնում Նարեկ Մալյանի կողմնակիցներն ու փորձում են ակն ընդ ական, ատամն ընդ ատաման մեթոդով իրենց հարցերը լուծել… «Դուբայում ապրող իմ երկու ընկերների հետ միասին 15 000 000 դրամ (15 մլն.) քաղաքացիական պարգևավճար ենք խոստանում Երևանում ապրող էն տղին, ով էդ բ-ի վաստակ Դավիթին (թեկուզ մենակ իրեն) մերկացնի, տանի քցի աղբարկղը, վիդեո ու ֆոտո անի ու դնի համացանցում… Ես ձեր թասիբին մեռնեմ: Ի գործ»,- նշված է գրառման մեջ… Հիշեցնենք, որ այս գիշեր Դավիթ Պետրոսյանն ու «Ռեստարտի» նրա ընկերները 8-10 հոգով՝ Մալյանի խոսքերով հարձակվել էին իր վրա․․․ Հավելենք, որ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր տվյալներ, որ Ռեստարտ-ը Սորոսից տասնյակ հազարավոր դոլարներ գրանդ էր ստացել և նրանց անվանել՝ Սորոս-ի վաստակներ և այլ վիրավորական պիտակավորումներ տվել: