Արգենտինացի լրագրող Լուիս Վենտուրան պատմել է լեգենդար Դիեգո Մարադոնայի ֆինանսական խնդիրների մասին: Մարադոնան ու Վենտուրան ընկերական հարաբերություններ են ունեցել:
«Մարադոնային համարյա ոչինչ չէր մնացել: Նա մահացավ աղքատության մեջ, Դիեգոյից գողացան գրեթե ամեն ինչ, իսկ մնացածը նա անձամբ վատնեց»,- լրագրողի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Վենտուրայի խոսքերով՝ լեգենդար արգենտինացին վերջին ժամանակներս ապրել է համեստ աշխատավարձով, որ ստացել է «Խիմնասիա» ակումբում: Մարադոնան այդ թիմի գլխավոր մարզիչն էր: