Այս պահին նա անկասելի է. Մխիթարյանը ճանաչվել է «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ «Այս պահին նա անկասելի է»,-գրել է «Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջը Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել էր 3-0 հաշվով, իսկ 31-ամյա հայ կիսապաշտպանը դարձել էր 2 գոլի հեղինակ: