Ռոնալդուն դժգոհ է և մտածում է «Յուվենտուսից» հեռանալու մասին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան, 35-ամյա պորտուգալացին դժգոհ է, որ երկու տարվա մեջ թիմն այդպես էլ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Պորտուգալացին այն տարիքում չէ, որ կարողանա սպասել մինչև ակումբը նոր նախագիծ կազմի, որով թիմն ի զորու կլինի հաղթել:Նշվում է թիմից հեռանալու ևս մեկ պատճառ:  Ռոնալդուն այդպես էլ չի կարողացել լավ հարաբերություններ ձևավորել նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, որը թիմը անհատներից վեր է դասում: shantnews.am