Դու տղամարդ չես, տղամա՛րդ եղիր, ռասի՛ստ. Նեյմարը՝ Ալվարո Գոնսալեսին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վիճաբանությունը խաղադաշտից տեղափոխվել է սոցիալական ցանցեր:

Հիշեցնենք՝ խաղի ավարտին Նեյմարը բռունցքով հարվածել էր մրցակցի գլխին: Իսկ խաղից հետո թվիթերյան իր էջում գրել էր, որ իսպանացին իրեն «կապիկ ու շան տղա» է անվանել: Ի պատասխան՝ Գոնսալեսը ՊՍԺ-ի հարձակվողին կոչ էր արել սովորել պարտվել:

«Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ: Պարտությունը սպորտի մի մասն է: Բայց վիրավորանք ու ռասի՞զմ: Ո՛չ, ես դրան դեմ եմ: Ես քեզ չեմ հարգում: Դու բնավորությունից զուրկ ես: Խոստովանի՛ր՝ ինչ ես ասել իրականում…Տղամա՛րդ եղիր: Ռասի՛ստ»,- գրել է Նեյմարը Թվիթերում՝ Գոնսալեսի վերջին հրապարակման մեկնաբանություններում:

Աղբյուրը՝ shantnews.am