«Մանչեսթեր Յունայթեդը» սննդով կօգնի բուժաշխատողներին

«Մանչեսթեր Յունայթեդը» կաջակցի կորոնավիրուսի դեմ պայքարող մարդկանց։

ՄՅՈՒ-ն 60 հազար պատրաստի ճաշ կմատակարարի Անգլիայի Ազգային առողջապահական ծառայությանը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Սնունդը կմատակարարվի Մանչեսթերի 4 վայրերում, առաջին մասը կմեկնարկի ուրբաթ օրը «Օլդ Թրաֆորդից»։

tert.am