«Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի պայմանագրի հարցում

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, որի կազմում վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, համաձայնության է եկել լոնդոնյան «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերջինիս պայմանագրի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Մխիթարյանը կշարունակի հանդես գալ իտալական ակումբում նաև 2020թ. հունիսի 30-ից հետո (երբ սպառվում է վարձակալման պայմանագրի ժամկետը), եթե մինչ այդ իտալական առաջնության ընթացիկ խաղաշրջանը չավարտվի:

Մխիթարյանը, ինչպես նաև անգլիացի Քրիս Սմոլինգը, որը նույնպես վարձավճարով է հանդես գալիս «Ռոմայում», ակումբում կխաղան մինչև խաղաշրջանի ավարտը վերջինիս վերսկսվելուց հետո։

Ավելի վաղ Մխիթարյանը հաստատել էր իտալական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ եթե Իտալիայի առաջնությունն անավարտ մնա համաճարակի պատճառով, ակումբի ֆուտբոլիստները կհրաժարվեն 4 ամսվա աշխատավարձից։

Tert.am