«Մանչեսթեր Սիթին» բանակցում է ֆուտբոլիստների հետ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցման ընթացքում աշխատավարձերը նվազեցնելու կապակցությամբ:
«Քաղաքայիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և ակումբի ղեկավարներն արդեն համաձայնել են աշխատավարձերի իջեցմանը, այնպես որ, «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն ակնկալում է, որ խաղացողները կհետևեն այս քայլին:
Ըստ The Times-ի՝ Անգլիայի գործող չեմպիոնը և Պրեմիեր լիգայի ևս երկու ակումբներ առաջընթաց են գրանցել խաղացողների հետ բանակցություններում: