«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում հրաժարվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:
«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտ սթեռլինգի առաջարկ: Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Յուվենտուսն» այդ քայլին դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Ակումբում լուրջ մտավախություն ունեն, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «Յուվենտուսը» միայն 90 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ կլինի վաճառել Ռոնալդուին:
Աղբյուրը՝ shantnews.am