«Մեսսին հանճարեղ է, մաքուր տաղանդ: Ռոնալդուն մեքենա է, նա միշտ ցանկանում է լինել լավագույնը». Կակա

«Ռեալի» և Միլանի նախկին կիսապաշտպան Կական համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ես խաղում էի Կրիշտիանուի հետ, և նա անհավատալի է, բայց ես կընտրեմ Մեսսիին: Նա հանճարեղ է, մաքուր տաղանդ: Այն, թե ինչպես է նա խաղում, զարմանահրաշ է:

Կրիշտիանուն մեքենա է: Ոչ միայն նրա ուժի, հզորության և արագության տեսանկյունից. նա մտքով է ուժեղ: Նա միշտ ցանկանում է հաղթել և խաղալ, լինել լավագույնը: Ինձ համար սա այն ամենաանհավանականն է, ինչ նա ունի:

Նրանք հաստատ կմտնեն համաշխարհային սպորտի պատմության լավագույն 5 մարզիկների մեջ: Մենք հաջողակ էինք տեսնել նրանցից յուրաքանչյուրի խաղը»,- ասել է Կական ՖԻՖԱ-ի ինստագրամյան էջի ուղիղ հեռարձակման ժամանակ:

168.am