«Ռոման» հերթական առաջարկն է արել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու համար

«Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու շուրջ: Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ռոման» ցանկանում է ևս մեկ մրցաշրջանով վարձակալել Մխիթարյանին ու այս անգամ պայմանագրում կետ ներառել ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերման մասին։

Ըստ պտտվող լուրերի՝ «Ռոման» պատրաստ է 15 մլն եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց, իսկ «Արսենալը» պահանջում է 20 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի՝ անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։

Աղբյուրը՝ shantnews.am