Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան “Internationaux de France” Գրան պրիի երրորդ փուլին հանդես է եկել հայկական դուդուկի թովիչ հնչյունների ներքո՝ մարմնավորելով Կլեոպատրա թագուհուն։
Երաժշտական կատարումը պատկանում է դուդուկահար Ջիվան Գասպարյանին։
Նշենք՝ Զագիտովան զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։
Տեսանյութը ստորև