«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի մասին:
Նախկինում հաղորդվում էր, որ արգենտինացին մտադիր է ամեն տարի վերափոխել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:
«Հուսով եմ, որ մենք կդարձնենք Մեսսիին այնքան երջանիկ, որ նա որոշի մնալ։ Ես կասկած չունեմ, որ նա ապագայում կլինի «Բարսելոնայում»:
Նրա հետ մեր շփումը բացարձակապես նորմալ է, ինչպես ցանկացած այլ խաղացողի դեպքում: Նա բացարձակ համոզված է, որ մենք ի վիճակի ենք հաղթել: Մեսսին հաղթող է, նա ցանկանում է, որ ամեն ինչ լավ ընթանա:
Նրան հետաքրքրում են բանակցությունները։ Մեսսին թիմի կարևոր մասն է, նա կարող է որոշում կայացնել խաղերի արդյունքի մասին, բայց մենք պետք է ապավինենք թիմային աշխատանքին՝ ավելի ուժեղ դառնալու համար»,- ասել է Սետյենը:
Աղբյուրը՝ 168.am