Երեկ Toto gaming բուքմեյքերական ընկերությունը հրապարակել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի հավանական թեկնածուների գործակիցները: Ըստ այդմ՝ այս պաշտոնում ամենահավանական թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է՝ 1.7 գործակցով, 2.5 գործակից Toto-ն տվել էր Արմեն Մելիքբեկյանին, 8 գործակից՝ Խորեն Հովհաննիսյանին և 50 գործակից՝ որևէ այլ թեկնածուի:
Հատկանշական է, որ այս հրապարկումը բուքմեյքերական ընկերության էջում մնաց շատ կարճ ժամանակ, այնուհետև հեռացվեց: Այս քայլը ենթադրում է երկու ելք. կամ տեխնիկական խոտան է, կամ այս պահին ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում՝ պատկերը փոխելու համար:
Առայժմ ֆիքսենք այս պատկերն ու սպասենք հետագա գործողությունների ընթացքին: Խոստանում ենք առաջին իսկ թարմացման մասին տեղեկացնել ընթերցողներին: