Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինիա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով իտալական Novella 2000 ամսագրին:
Նշվում է, որ պսակադրությունը, որը փակ է եղել բոլորի համար, կայացել է Մարոկկոյում: Ռոդրիգեսի հարաբերությունները Ռոնալդուի մոր՝ Դոլորես Ավեյրուի հետ լարված են, այդ պատճառով հանդիսությունը եղել է գաղտնի և առանց լուսանկարիչների:
Առայժմ զույգը չի հաստատել տեղեկությունը: Զույգը հանդիպում է 2016 թ-ից, իսկ 2017 թ-ին ծնվել է նրանց դուստրը: