Սիմոն Մարտիրոսյանը փայլուն ռեկորդով հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով: Այս մասին հայտնում է Armsport-ը

Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել են Լիանա Գյուրջյանը, Կարեն Ավագյանը, Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը: Իսկ Արա Աղանյանն ու Ռաֆիկ Հարությունյանն արժանացել են համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալների:

Իսկ Մ23 տարեկանների առաջնություն ոսկե մեդալներ էին նվաճել նաև Հակոբ Մկրտչյան և Սամվել Գասպարյանը: Մ23 տարեկանների պայքարում Տաթև Հակոբյանն ու Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: