«Փյունիկի» երկրպագուները պահանջում են Տարխանովի հրաժարականը

Armsport-ը գրում է.

«Փյունիկի» երկրպագուների «Sector 18» ակումբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի հրաժարականը:

Նշենք նաև, որ «Ուրարտուից» կրած պարտությունից (1:2) հետո մասնագետի մամուլի ասուլիսին լսելի են եղել երկրպագուների՝ «Տարխանով out» վանկարկումները:

Ալեքսանդր Տարխանովը երևանյան թիմի մարզչական ղեկին է այս տարվա ապրիլից:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 7-րդ հորիզոնականում է գրանցած 4 հաղթանակի, 1 ոչ-ոքիի և կրած 6 պարտության արդյունքում: