«Անչափ շնորհակալ եմ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար». Արթուր Ալեքսանյան

Եվրոպայի քառակի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության համար։

«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում: