Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնի Հայաստանի մեկ ներկայացուցիչ:
Ռուսական Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային բռնցքամարտիկները:
Հայաստանից Կորյուն Աստոյանն ուժերը կչափի Հնդկաստանը ներկայացնող Սինխ Նեգիի հետ:
Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: