Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Շվեյցարիայից տեղափոխվել է փարիզյան կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնում է Parisien-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ` Շումախերին տեղափոխել են սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք: Նշվում է, որ տեղափոխման ժամանակ մարզիկի դեմքը և մարմինը ծածկված են եղել: Մրցարշավորդին ուղեկցել է վիրաբույժ-կարդիոլոգ, սրտային անբավարության մասնագետ Ֆիլիպ Մենաշեն:
Նշենք, որ 2018 թվականին Շումախերի վիճակը նշանակալիորեն բարելավվել է: Այժմ նա շարունակում է վերականգնումը գանգուղեղային վնասվածքից հետո, որը տացել էր 2013 թվականին Ալպերում դահուկ վարելիս: Գլխի վնասվածքի հետևանքով մրցարշավորդը կոմայի մեջ էր ընկել: Վերջին 4 տարիների ընթացքում նա վերականգնողական շրջանն անցկացրել է Ժնևյան լճի ափին գտնվող սեփական վիլլայում: