Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Ռեն»-ի դեմ խաղից հետո Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍժ-ի հարձակվող Նեյմարը հարվածել էերկրպագուին։ Այսօր հայտնի է դարձել, որ այդ երկրպագուն դատի է տվել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ «Ռեն»-ը, 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով ՊՍԺ-ին, նվաճել էր գավաթը։ Պարգևատրման արարողության ընթացքում Նեյմարը, տրիբունայով անցնելիս, կանգ է առել երկրպագուներից մեկի մոտ, մի քանի բառ փոխանակել, ապա հարվածել և հրել է նրան՝ հեռախոսով իրեն լուսանկարելու համար։