WhatsApp-ում Նեյմարի ու Սուարեսի հետ խումբ ունենք, որը պահպանվում է մինչ օրս. Մեսսի

Armsport-ը գրում է.

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում նախապատրաստվում է Կոպա Ամերիկա-2019-ին։ 31-ամյա ֆուտբոլիստը արգենտինական Fox Sports-ի հետ հարցազրույցում մի շարք հետաքրքիր թեմաների է անդրադարձել։

«Ես WhatsApp-ում խումբ ունեմ Նեյմարի և Սուարեսի հետ միասին։ Մենք պահպանել ենք այն մինչ օրս։ Խմբի անվանումը կապված է Հարավային Ամերիկայի հետ։ Նեյմարը ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Մենք շարունակում ենք շփվել իրար հետ։

Այն, ինչ տեղի ունեցավ Լիվերպուլում անընդունելի էր։ Մենք հիմար սխալներ էինք թույլ տալիս։ Նրանք ֆիզիկապես ավելի ուժեղ էին մեզնից։ Երբ մենք գնդակ բաց թողեցինք, հիշեցինք Հռոմի դեպքը։ «Ռոմայի» դեմ խաղից հետո ես մտածում էի, որ նման բան այլևս չի կրկնվի»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է 2017 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից կիսաեզրափակիչ փուլում։ Առաջին խաղում 3։0 «Լիվերպուլին» հաղթելուց հետո Վալվերդեի թիմը «Էնֆիլդում» պարտվեց 0։4 հաշվով։

tert.am