Բաքվում կայացած «Չելսի»-ի մարզումն ավարտվել է վեճով. Սարին բարկացած հեռացել

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչ հանդիպումը: Այսօր կայացել է թիմերի նախախաղային մարզումը:

Ինչպես հայտնում են sports.ru-ն, «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին չի սպասել մարզման ավարտին և լքել է մարզադաշտը: Պատճառն իր թիմի երկու ֆուտբոլիստների` պաշտպան Դավիդ Լուիսի և հարձակվող Գոնսալո Իգուաինի վեճն է եղել: Սարին բարկացել է, հեռացել` ճանապարհին զայրացած դեն նետելով գլխարկը:

Սա առաջին դեպքը չէ, երբ մարզման ժամանակ «Չելսի»-ի ֆուտբոլիստները կոնֆլիկտ են ունենում` հատկապես, երբ «գլխավոր հերոսը» Գոնսալո Իգուաինն է: Հավելենք, որ «Արսենալ»-ի կազմում դիմակայությանը չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հասկանալի պատճառներով չի մեկնել Բաքու:

Tert.am