Միլներ․ Մեսսին ինձ ավանակ է անվանել

Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները պատմել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման ժամանակ Լիոնել Մեսսիի հետ տարաձայնության մասին։

«Մեսսին դժգոհ էր։ Երբ մենք քայլում էինք դեպի հանդերձարան, նա իմ հասցեին իսպաներեն արտահայտություններ էր անում։ Լեոն ինձ burro անվանեց, որը թարգմանաբանր նշանակում է ավանակ։ Կարծում եմ՝ իսպանական ֆուտբոլում այդ արտահայտությունն անում են այն ֆուտբոլիստների հասցեին, որոնք կոպիտ են խաղում։

Ես նրանց հարցրի՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Նա չէր մտածում, որ ես իսպաներեն եմ հասկանում։ Մեսսին ասաց, որ խախտել եմ նրա նկատմամբ կաոնները, որ կարող էր դրիբլինգի շնորհիվ շրջանցել ինձ։ Ես ոչինչ չպատասխանեցի և գնացի հանդերձարան»,- Միլների խոսքը մեջբերել է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» 0-3 հաշվով պարտություն է կրել, սակայն պատասխան խաղում հաղթել է 4-0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ։ «Տոտենհեմի» դեմ վճռորոշ հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

tert.am