Իրանցի մարզուհուն ազատազրկում է սպառնում հայրենիք վերադառնալուն պես

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին, որը թեև Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տարել ֆրանսուհու դեմ մենամարտում, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, նա դարձել է առաջին իրանցի մարզուհին, որին հաջողվել է հաղթել բռնցքամարտի միջազգային մենամարտում: Այնուամենայնիվ, Հադեմին հայրենիքում մեղադրում են մենամարտին առանց գլխաշորի և մարզական կիսատաբատով մասնակցելու համար:

Ըստ իրանական օրենքների՝ կանայք նույնիսկ մարզական միջոցառումների ժամանակ պարտավոր են գլխաշոր կրել և հատուկ համազգեստ հագնել: Բացի այդ, Հադեմը մարզվել է տղամարդու ղեկավարությամբ, ինչը նույնպես օրենքի խախտում է:

Իրանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիան նախընտրել է չմասնակցել հակամարտությանը: Կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Հադեմն իրենց մոտ գրանցված չէ և մրցաշարին մասնակցել է որպես անհատ անձ:

Մարզուհին և նրա մարզիչը հրաժարվել են վերադառնալ հայրենիք և ապաստան են խնդրել Ֆրանսիայում, ուր ժամանել էին մրցաշարի մասնակցելու համար: