«Արսենալը» կվաճառի Մխիթարյանին, որովհետեւ նա թանկ հաճույք է

«Արսենալը» պատրաստվում է հրաժարվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերակաը: Նշվում է, որ լոնդոնյան թիմը կվաճառի նրան առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

30-ամյա Մխիթարյանը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է (շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ): Ամռանը գնումներ կատարելու համար նախատեսված ակումբի բյուջեն սուղ է՝ 45 մլն ֆունտ ստեռլինգ, և ակումբում կարծում են, որ նրա աշխատավարձը, ինչպես նաեւ տրանսֆերից ստացած գումարը կարելի է ավելի լավ տնօրինել: Նույն պատճառով ցանկանում են հրաժարվել նաեւ Մեսութ Օզիլից, որը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է (350 հազար ֆունտ ստեռլինգ):

Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» «Արսնեալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: ՄՅՈՒ-ն նրան ու որոշակի գումար էր տվել «զինագործներին» նրանց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Պարբերականը գրում է, որ 2 ֆուտբոլիստներն էլ չարդարացրին իրենց ակումբների սպասելիքները՝ հատկապես չիլիացին «մանկունյանցիներին»