Հայ լեռնագնացն Այլենդ Պիկ լեռան գագաթին ծածանել է հայկական դրոշը

Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը լեռնագնացների խմբի կազմում բարձրացել է Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը:

Գասպարյանը լեռան գագաթին հայկական եռագույնը պատկերող լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նեպալ, Այլենդ Պիկ 6189 մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»,- գրել է լեռնագնացը, որի լուսանկարի տակ սոցկայքի հայ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ շնորհակալություն հայտնելով նրան նախաձեռնության համար:

Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է, այն ձգվում է մոտ 24 հազար կմ՝ Տիբեթյան բարձրավանդակի և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև: Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը (8848 մ):