Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում մեդալը ստանալու արարողությունն է։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։Ավելին՝ մեկնաբանություններում։#Levon #Kocharyan #Քոչարյան #Sport #սպորտ

Posted by Alternativ.am on Saturday, March 23, 2019

Ուժային եռամարտի Եվրոպայի գավաթն անցկացվում է Բելառուսում մարտի 22-24-ը։ Մրցույթին մասնակցում են մոտ 70 մարզիկներ։

Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/sport/20190323/17802943/robert-qocharyani-vordin-artsate-medal-e-nvajel-tesanyut.html