Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ քվեարկության արդյունքում նա հավաքել է ձայների 40%-ը:

Փետրվարին Անգլիայի Պրեմիեր 2018-19 մրցաշրջանի լիգայի 27-րդ տուրի «Սաութհեմփփոնի» դեմ խաղում, որում «զինագործները» հաղթեցին 2:0, 30-ամյա խաղացողը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Հաջորդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում նա 1 անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ գոլային 2 փոխանցում կատարեց:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու պայքարում 2-րդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Լակազետը: 3-րդ եղել է Բերնդ Լենոն: