Մխիթարյանի գոլն ու գոլային փախանցումը ապահովում են «Արսենալի» հաղթանակը

Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած հայ ֆուտբոլիստի խաղին տարբեր գնահատականներ են տալիս:

 Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթանակի հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:

Խաղի ընթացքում զինագործների կազմում իր արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, որի գոլային փոխանցումից ու գոլից հետո Ունայ Էմերիի թիմը երեք միավոր վաստակեց:

Մխիթարյանը  գրավելով «Սաութհեմփթոնի» դարպասը, իր խփած գոլերի թիվը Պրեմյեր լիագայի առաջնությունում հասցրեց հինգի: Հատկանշական է, որ վերջին անգամ Պրեմյեր լիգայում հայ ֆուտբոլիստը աչքի էր ընկել հենց «Սաութհեմփթոնի» հետ խաղում: 2018 թվականի դեկտեմբերի 12-ին Հենրիխի դուբլը չփրկեց «Արսենալին» պարտությունից «Սենտ Մերիս» ստադիոնում( «Արսենալը» պարտվեց այդ խաղում 2:3 հաշվով): Իսկ այս անգամ Մխիթարյանի արդյունավետությունը առաջին կեսում արդեն ապահովեց հաղթանակը մրցակցի նկատմամբ: Մրցակցի դարպասի գրավումը յուրաքանչյուր ֆուտբոլիստի վստահություն է ներշնչում: Չի բացառվում, որ այս գոլից հետո Հենրիխի արդյունավետության ցուցանիշն էլ ավելի կբարելավվի:

Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած հայ ֆուտբոլիստի խաղին տարբեր գնահատականներ են տալիս: Մեկին Հենրիխի խաղը դուր է գալիս, մյուսի կարծիքով նա չի արդարացնում սպասելիքները: Նախ և առաջ` պետք է հաշվի առնել, որ հայ ֆուտբոլիստը հիմա իր մարզավիճակի գագաթնակետին չի կարող լինել:

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին կայացած Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Տոտենհեմի» հետ խաղից հետո Մխիթարյանը ապաքինվում էր վնասվածքից: Ու մեկ ու կես ամիս բացակայելուց հետո դժվար է անմիջապես բարձր մակարդակի խաղ ցուցադրելը:

Ի դեպ «Արսենալը» այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» և զբաղեցնում է չորրորդ տեղը, ինչը Չեմպիոնների լիգայի «գոտի» է համարվում: Մանկունյացիները այսօր, տուրի կենտրոնական խաղում, ոչ-ոքի՝ 0:0 ավարտեցին հանդիպումը «Լիվերպուլի» հետ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am