Լուսանկարում երևում է, որ Հենոյի աջ ոտքը գիպսի մեջ է։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո հենակի օգնությամբ է քայլում:
Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը Մխիթարյանի հետ երկու լուսանկար է հրապարակել։ Առաջինում երևում է, որ նրանք նստած են սրճարանում, երկրորդում (լուսանկարները պետք է թերթել աջ կողմի սլաքով) երևում է Մխիթարյանի հենակը։ Սիմոնյանը Մխիթարյանին հանդիպել է Լոնդոնում։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի ոտքի կոտրվածքի մասին ավելի վաղ հայտնել էր «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am