ՀՖՖ-ն անցկացնում է ՀՀ 2018 թ. լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի ընտրություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է 2018 թ. լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկությունը: Այս մասին տեղեկություն է տարածել պաշտոնական կայքում: Ընտրությանը կարող են մասնակցել ակումբները եւ ՀՖՖ-ի կողմից ներկայացված լրատվամիջոցները:

Նախորդ տարիների համեմատ՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ: Այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում եւ ՀՀ առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել լավագույն երեքին: Թեկնածուները 30-ն են.

1. Սարգիս Ադամյան «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

2. Գրիգոր Աղեկյան «Արցախ» (Երեւան)

3. Վահագն Այվազյան «Բանանց» (Երեւան)

4. Ալիկ Առաքելյան «Փյունիկ» (Երեւան)

5. Պետրոս Ավետիսյան «Փյունիկ» (Երեւան)

6. Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա),

7. Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ» (Երեւան)

8. Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ» (Երեւան)

9. Աղվան Դավոյան «Շիրակ» (Գյումրի)

10. Ջոնել Դեսիրե «Լոռի» (Վանաձոր)

11. Իվայլո Դիմիտրով «Արարատ-Արմենիա» (Երեւան)

12. Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» (Երեւան)

13. Հայկ Իշխանյան «Գանձասար-Կապան» (Կապան)

14. Ալեքսանդր Կարապետյան «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

15. Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

16. Արամ Հայրապետյան «Բանանց» (Երեւան)

17. Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

18. Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան» (Կապան), «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

19. Կամո Հովհաննիսյան «Ժետիսու» (Ղազախստան)

20. Ռումյան Հովսեփյան «Բանանց» (Երեւան), «Փյունիկ» (Երեւան)

21. Գեւորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա), «Շավիշ» (Պորտուգալիա)

22. Աննան Մենսահ «Լոռի» (Վանաձոր)

23. Հենրիխ Մխիթարյան «Արսենալ» (Անգլիա)

24. Յուրա Մովսիսյան «Յուրգորդեն» (Շվեդիա), «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

25. Լուբամբո Մուսոնդա «Գանձասար-Կապան» (Կապան)

26. Օգնեն Չանչարեւիչ «Ալաշկերտ» (Երեւան)

27. Մարկոս Պիզելլի «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա), «Ակտոբե» (Ղազախստան)

28. Սոլոմոն Իմե Ուդո «Շիրակ» (Գյումրի), «Բանանց» (Երեւան)

29. Անդրանիկ Քոչարյան «Արարատ» (Երեւան)

30. Արաս Օզբիլիս «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Շերիֆ» (Մոլդովա) «Վիլլեմ-II» (Հոլանդիա)

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ այս անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում ՀՀ ազգային եւ տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ նրանք, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ եւ/կամ ակումբներ, կամ այլեւս չեն հանդիսանում որեւէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ:

Քվեարկությունն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ն: Դրանից հետո ներկայացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:

Աղբյւրը՝ armtimes.com