ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եվրամիության դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը, ըստ Վաշինգտոնի, կարող է տևել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի պաշտոնյաների, որոնք խոսել են անանուն մնալու պայմանով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

CNN-ը նշում է, որ նման հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի գնահատականի լուրջ փոփոխության մասին, ըստ որի, ռուսական ռազմական գործողության սկզբում ակնկալվում էր, որ այն արագ կավարտվի։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակները երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Արևմուտքը, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության որոշման, նրա դեմ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել։ Արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ խոստովանել են, որ խոսքն, ըստ էության, Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի մասին է։