Մոսկվան ընդգրկվել է ամենամաքուր օդ ունեցող մայրաքաղաքների ցանկում

Մոսկվան 2020 թվականին ընդգրկվել է 30 լավագույն մայրաքաղաքների ցանկում, որոնք աչքի են ընկնում մաքուր օդով: Այն առաջ է անցել այնպիսի մայրաքաղաքներից, ինչպիսիք են Փարիզը, Բեռլինը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն  է զետեղված  Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում:

Ցանկը կազմվել է մթնոլորտում մանր մասնիկների (PM2.5)-ի առկայության մասին տվյալների հիման վրա: Այդ ցուցիչները ստացվում են ցամաքային կայանների մոնիթորինգի արդյունքում, որը փոխանցվում է IQAir առցանց հարթակի միջոցով:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 92 քաղաք