Նամակը, որում արքայադուստր Դիանան Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով (լուսանկարներ)

Նամակը, որում արքայադուստր Դիանան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։

Արքայադուստր Դիանայի ևս 35 նամակները David Lay-ի աճուրդում վաճառվել են գրեթե 115․000 դոլարով։

Նշվում է, որ աճուրդի են հանվել արքայադստեր՝ ընտանիքի ընկեր Ռոջեր Բրեմբլին հասցեագրված նամակները։

Դրանցից մեկը, որը վաճառվել է 10 հազար դոլարով, գրվել է 1996 թվականի օգոստոսին․ դրանում արքայադուստր Դիանան շնորհակալություն է հայտնում «արքայազն Չարլզի հետ իր առաջիկա ամուսնալուծությունից առաջ իր տրամադրությունը բարձրացնելու և ճաշի հրավիրելու համար»։

1995-ի հոկտեմբերի 19-ի թվագրած մեկ այլ նամակում Ուելսի արքայադուստրը Բրեմբլին զգուշացնում է չուշանալ «բոսսի»՝ Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից։

The incredible collection of letters from Princess Diana fetched \u00A382,000 at auction this week
The letter in which Princess Diana (pictured) described the Queen as \'The Boss\' earned \u00A38,700
The letter were to Roger Bramble who was a source of support and advice to Princess Diana
The letters were sold to buyers across the world and proceeds will be split to four funds known to be close to the Princess of Wales
The messages date back to 1990 and run until just a few months before the Princess of Wales\' tragic death in 1997