ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 30, ողջ աշխարհում՝ 120 միլիոնը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 120 մլն-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Մարտի 14-ի դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը հասել է 120 149 799-ի, իսկ մահացածների թիվը 2 661 341-ի:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատար երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ համաճարակի ողջ ընթացքում «Քովիդ-19»-ով վարակվել է 30 043 662 մարդ: Ամենից շատ տուժած նահանգներն են Կալիֆոռնիան (ավելի քան 3,6 մլն վարակակիր), Տեխասը (ավելի քան 2,7 մլն), Ֆլորիդան (ավելի քան 1,9 մլն), Նյու Յորքը (ավելի քան 1,7 մլն), Իլինոյսը (ավելի քան 1,2 մլն) և Ջորջիան (ավելի քան 1մլն):

Մահացության ցուցանիշով առաջատարներն են Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Տեխասը, Ֆլորիդան: Երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է «Քովիդ-19» վիրուսից մահացության 546 605 դեպք:

Այս առումով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ռուսաստանը: Այս երկրներից բացի մեծ թվով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Կոլումբիայում, Արգենտինայում: