Չինաստանում մտադիր են խթանել անօդաչու թռչող սարքերի միջոցով առաքման ծառայությունների իրականացումը

Չինաստանի կառավարությունը մոտակա ժամանակահատվածում մտադիր է օրենսդրորեն խթանել անօդաչու թռչող սարքերի միջոցով առաքման ծառայությունների իրականացումը, հաղորդում է ТАСС-ը:

Այս տարի պատաստրվում են արագացնել բոլոր այն անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ընդունման ընթացակարգերը, որոնք ավելի կհեշտացնեն վաճառքի իրականացումն այդ եղանակով և կնվազեցնեն ճանապարհային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը:

Այս պահի դրությամբ ավիացիայի այս ուղղությունը զարգացնելու քայլեր ձեռնարկվելու են փորձնական ծրագրով: