Բայդենը կորոնավիրուսի զոհերի հիշատակին 5-օրյա սուգ է հայտարարել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուգ է հայտարարել ի հիշատակ 500 000 ամերիկացիների, որոնք մահացել են կորոնավիրուսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով` ԱՄՆ դրոշները 5 օր իջեցված կլինեն:

Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ ԱՄՆ-ում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է «Քովիդ-19»-ից մահվան 511,616, վարակման՝ ավելի քան 28,7 մլն դեպք: