Adidas-ը վաճառում է Reebok ապրանքանիշը

Գերմանական Adidas AG–ն վաճառում է Reebok–ը, հայտնում է Российская газета-ն։ Աշխարհում սպորտային հագուստի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող Adidas AG–ն, ավարտել է 2006 թվականից իրեն պատկանող Reebok ապրանքանիշի ակտիվների գնահատումը։

«Adidas-ն իր նոր հնգամյա ռազմավարության մշակման շրջանակներում ավարտել է Reebok-ի ռազմավարական այլընտրանքների գնահատումը: Այս գնահատման արդյունքում ընկերությունը որոշեց Reebok-ի վաճառքի գործընթաց սկսել», – ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրն ավելի մանրամասնորեն հայտնի կլինի 2021 թվականի մարտի 10–ին։

Adidas–ը Reebok ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել 2006 թվականին՝  3,8 միլիարդ դոլարով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր լրատվականը, Reebok–ն ավելի շատ է տուժել կորոնավիրուսային համաճարակի հետևանքով, քան Adidas ապրանքանիշը։

Tert.am