Բիլ Գեյթսը հայտնել Է մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրը

Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած Է մարդկության առջև, կլիմայական չեզոքության հասնելն Է մինչև 2050 թվականը: Այդ մասին ասել Է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ամենաբարդ խնդիրն Է (կլիմայական չեզոքության հասնելը մինչև 2050 թվականը), որ երբևԷ ծառացել Է մարդկության առջև, որովհետև ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր հատվածները պետք Է փոխվեն»,-ասել Է Գեյթսը:

Նա ճշտել Է, որ միայն նորարարությունների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաև կլիմայական չեզոքությունը թույլ կտա այդ խնդիրը լուծել մինչեւ 2050 թվականը:

Tert.am