Բրիտանացի 200 գիտնական կասկածվում է Չինաստանին առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու համար․ The Times

Բրիտանացի 200 գիտնականի կասկածում են Չինաստանին գաղտնի տեխնոլոգիաներ փոխանցելու համար, գրում Է The Times թերթը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:

Նշվում է, որ կասկածյալները բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներ են։ Նրանցից շատերին կասկածում են չինական ընկերությունների հետ առևտրային գործարքներ կնքելու միջոցով օրենքների չկանխամտածված խախտման համար։

Թերթը մանրամասում է, որ խոսքը, մասնավորապես, Չինաստանին առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում՝ օդանավերի, հրթիռային կառուցվածքների և կիբեռզննության մասին հետազոտությունների փոխանցման մասին է։

Մեղադրանքների հաստատման դեպքում գիտնականներին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

tert.am