Ոչ մի ներում չի լինելու Ստամբուլի ցուցարարների հանդեպ. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտեսել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողների անհնազանդությանը կոշտ արձագանքի համար երկրի իշխանությունների դեմ միջազգային քննադատություններն ու նշել, որ «ոչ մի ներում» չի լինելու ցուցարարների հանդեպ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Պատասխանելով միջազգային քննադատությանը՝ Թուրքիայի նախագահն արևմտյան տերություններին հորդորել է կենտրոնանալ իրենց երկրների անկարգությունների վրա:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը բողոքի ցույցեր էին կազմակերպել ընդդեմ համալսարանի նոր ռեկտորի, որին նշանակել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

freenews.am