Մեծ Բրիտանիան վերջին մեկ տարում երկրից արտաքսել Է Չինաստանի երեք լրտեսների

Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ: Այդ մասին գրում Է Telegraph թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրների: Հաղորդվում Է, որ Չինաստանի երեք քաղաքացիները, որոնք լրագրողի այցագրերով Մեծ Բրիտանիա Էին ժամանել որպես չինական երեք տարբեր ԶԼՄ-ների աշխատակիցներ, իրականում եղել են Չինաստանի պետական անվտանգության նախարարության հաստիքակազմում:

Հրատարակության տվյալներով՝ «լրագրողների» ստույգ ինքնությունը բացահայտվել Է MI5-ի (բրիտանական հակահետախուզություն) աշխատակիցների կողմից, ինչից հետո նրանք հարկադրված են եղել հեռանալ երկրից: Թերթը հաղորդում Է, որ բրիտանական կառավարությունը մտադիր Է վերանայել լրտեսության մասին ընթացիկ օրենսդրությունը: Դրա խստացման եւ ընդլայնման ուղղումները քննարկման համար կներկայացվեն խորհրդարան, որի հաջորդ նստաշրջանն սկսվելու Է մայիսին: Դրույթներից մեկը, մասնավորապես, առաջարկում Է սահմանել ի շահ օտարերկրյա կառավարությունների գործող բոլոր գործակալների եւ լոբբիստների հարկադրական գրանցում՝ սպառնալով բանտային պատժով կամ արտաքսմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

freenews.am