ԱՄՆ-ում անհայտ անձը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 30 սրվակով մեքենա է առևանգել

ԱՄՆ-ում ոստիկանությունը որոնում է գողացված մեքենան, որում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 30 սրվակ է եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հրապարակել Ֆլորիդա նահանգի Փլանթ սիթի քաղաքի ոստիկանությունը:

Իրավապահների հայտարարության համաձայն՝ անհայտ անձը մեքենան առևանգել է պատվաստման կենտրոնի մոտակա կայանատեղիից: Տեղի հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեքենայում գտնվում էր 150-180 չափաբաժին պատվաստանյութ: Դրանք նախատեսված էին այն անձանց համար, որնք պետք է երկրորդ չափաբաժինն ստանային:

ԱՄՆ-ում անցյալ տարվա դեկտեմբերից երկու պատվաստանյութ է հաստատվել կիրառման համար՝ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած դեղամիջոցն ու ամերիկա-գերմաանկան Pfizer-BioNTech համատեղ արտադրության պատվաստանյութը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է ավելի քան 27 մլն մարդ, որից ավելի քան 460 հազարը մահացել է:

freenews.am