Չինաստանում տղամարդու մաշկը չափից շատ ծխելու հետևանքով վառ դեղին երանգ է ստացել (լուսանկարներ)

Չինաստանի Ցզյանսու նահանգի Խուայան քաղաքում տղամարդու մաշկը չափազանց շատ ծխելու հետևանքով ներկ հիշեցնող վառ դեղին երանգ է ստացել, գրում է Mirror-ը։

Պարբերականը մանրամասնում է, որ 60-ամյա Դուն, որը չափազանց շատ է ծխախոտ օգտագործում, մարմնի անսովոր գույնը տեսնելով՝ անմիջապես հիվանդանոց է դիմել, որտեղ բժիշկները նրա մոտ ենթաստամոքսային գեղձի ուռուցք են ախտորոշել, ինչով էլ պայմանավորված է եղել նրա մաշկի գույնի փոփոխությունը։

Բժիշկները նշել են, որ տղամարդու` ծխամոլ լինելու փաստը նպաստել է ուռուցքի առաջացմանը՝ հավելելով, որ նրա մարմնի մեկ այլ հատվածում ևս մեկ ուռուցք են հայտնաբերել։

Տղամարդն անձամբ է խոստովանել, որ արդեն երեք տասնամյակ անընդմեջ ծխում և ալկոհոլ է օգտագործում, սակայն չարորակ ուռուցքը հեռանելուց հետո խոստացել է վերանայել կեսակերպը։

Նշվում է, որ վիրահատությունից հետո նրա մաշկի նորմալ գույնը վերականգնվել է:

tert.am