Բայդենը չեղարկել է միգրանտներին վերաբերող Թրամփի մի քանի հրաման

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 3 հրաման, որոնք վերաբերում են պետության միգրացիոն քաղաքականությանը։ Նա դրանով չեղարկել է Դոնալդ Թրամփի որոշ օրենսդրական ակտեր, փոխանցում է TASS-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը չի զբաղվում օրինաստեղծությամբ, ինքը վերացնում է «վատ քաղաքականությունը, քանի որ հանրապետականների հրամաններն անարդյունավետ են ԱՄՆ քաղաքականության համար»։

Այսպիսով՝ առաջին հրամանով Բայդենը չեղարկել է քաղաքականությունը, որով միգրանտներին բաժանել են երեխաներից սահմանի ապօրինի հատման քրեական գործերի քննկման ժամանակ։

Համաձայն երկրորդ փաստաթղթի՝ նախագահը նախաձեռնել է խմբի ստեղծում, որը կզբաղվի ընտանիքների վերամիավորման հարցերով։
Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է սկսել միգրացիոն հոսքերի համար Թրամփի ներմուծած խոչընդոտների վերանայում։ «Մենք աշխատելու ենք արմատախիլ անել նախորդ վարչակազմի բարոյական և ազգայն ամոթը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնավարման հենց առաջին օրը Բայդենը ստորագրել էր 17 հրաման, որոնցից մի մասով չեղարկել էր Թրամփի հրամանագրերը:

shantnews.am